Արվեստի ուժը համախմբում է այն, ինչ լեզուն ի զորու չէ. Վլադիմիր Սպիվակով` Երեւանում

Արվեստի ուժը համախմբում է այն, ինչ լեզուն ի զորու չէ. Վլադիմիր Սպիվակով` Երեւանում
Արվեստի ուժը համախմբում է այն, ինչ լեզուն ի զորու չէ. Վլադիմիր Սպիվակով` Երեւանում

Աշխարհահռչակ դիրիժոր, ջութակահար Վլադիմիր Սպիվակովին այսօր ընդունել է նախագահ Սերժ Սարգսյանը:
«Շատ ուրախ եմ, որ Ձեր այցելությունները մեր երկրի մշակութային կյանքում մեծ իրադարձության են վերածվում:
Դրա մասին են վկայում առաջին հերթին լի դահլիճները, եւ երկրորդ` այն ջերմությունը, որով Ձեզ դիմավորում են: Կարծում եմ, վստահ եք, որ Հայաստանում Ձեզ շատ են սիրում եւ համարում են Հայաստանի բարեկամ»,-ասել է Սերժ Սարգսյանը Վլադիմիր Սպիվակովին:

Երաժիշտն Հայաստանում է գտնվում ԱՊՀ երկրների սիմֆոնիկ նվագախմբի համերգային ծրագրի շրջանակներում:

Սպիվակովը Սերժ Սարգսյանի հետ խոսել է երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի համերգային ծրագրի եւ երեք տարի առաջ հիմնված նվագախմբի գաղափարի շուրջ:

Նվագախմբում ընգրկված են տարբեր ազգերի ներկայացուցիչներ` տարբեր մշակույթի կրողներ: Սպիվակովն ասել է, թե երաժշտությունն արվեստի ուժով համախմբվում է այն, ինչ մարդկային լեզուն ի զորում չէ:

© Medialab.am