Մանվել Գրիգորյանի ինչին էր պետք այդքան մեծ քանակի մսի պահածոները. Արթուր Սաքունցի վարկածը

Մանվել Գրիգորյանի ինչին էր պետք այդքան մեծ քանակի մսի պահածոները. Արթուր Սաքունցի վարկածը
Մանվել Գրիգորյանի ինչին էր պետք այդքան մեծ քանակի մսի պահածոները. Արթուր Սաքունցի վարկածը

ՀՔԱՎ նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր գրառման մեջ անդրադարձել է վերջին օրերին ամենաքննարկվող թեմաներից մեկին՝ առաջ քաշելով մի վարկած, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ։

«Մանվել Գրիգորյանի ինչին էր պետք այդքան մեծ քանակի մսի պահածոները, խտացրած կաթը…

Հաստատ ոչ մեկ վագրի, կամ հինգ արջի քոթոթների կերակրման համար։ Ջայլամները դե միս չեն ուտում։

Այս հարցը պետք է պատասխան, բացատրություն ունենա։

Օրինակ մի այսպիսի վարկած։

Պահածոները ՊՆ֊ն հատկացնում է Մ. Գրիգորյանին, ինքը հանձնում է պայմանավորված այն արտադրողին, որը պետք է արտադրի և մատակարարի ՊՆ֊ին։ Վերջինս որպես մատակարարման իրավունքը շահած կազմակերպություն այդ պահածոները որպես նոր արտադրանք մատակարարում է նորից ՊՆ֊ին։ Եվ դրա դիմաց ստանում է ՊՆ֊ի բյուջեից հատկացված ֆինանսները։

Պա՞րզ է։

Արժե ուսումնասիրել այս սխեման՝ իր բոլոր հնարավոր կից հավելվածներով»։

MediaLab.am