Արդարացի կլիներ, եթե ՀՀ ԱԳՆ-ն Երեւանում ՌԴ դեսպանից բացատրություն պահանջեր, թե մեր ազգային սգի այս օրերին ինչու՞ է մանիպուլյատիվ տեղեկություններ տարածում.Վահրամ Աթանեսյան

Հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.


«Արդարացի եւ միանգամայն հիմնավոր կլիներ, եթե ՀՀ ԱԳՆ-ն հրավիրեր Երեւանում ՌԴ դեսպանին եւ բացատրություն պահանջեր, թե մեր ազգային սգի այս օրերին ինչու՞ է մանիպուլյատիվ տեղեկություններ տարածում եւ ի՞նչ իրավունքով է Հայաստանի իշխանություններին իր երկրի հանրային, թեկուզ եւ էկզոտիկ, տրամադրությունները ճնշելու պահանջ ներկայացնում եւ համարժեք նոտա հղեր ՌԴ ԱԳՆ-ին՝ պահանջելով փակել Գաբրիելյանովի մեդիա-«կայսրությունը» եւ ռուսաստանյան պետական հեռուստալիքներից հեռացնել Բաղդասարովին, Կուրղինյանին, մյուսներին, որոնք տարիներ, տասնամյակներ ի վեր Հայաստանի, նրա իշխանությունների եւ հայ ժողովրդի հասցեին սադրիչ եւ վիրավորական ապատեղեկատվություն են տարածել եւ շարունակում են տարածել։

Զարհուրելի է, որ անգամ աղետի այս օրով Հայաստանում գտնվում են քաղաքական շրջանակներ, խմբեր եւ անհատներ, որ հրճվում են իմպերիական ցինիզմից, սատարում նրան»: