Ասֆալտապատվում է գյուղի ճանապարհը, որին վերջին անգամ ասֆալտ արվել է 1986-ին, պետք է լավին լավ ասել․ Գարեգին Միսկարյան

Քաղաքացու որոշում կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է մի լուսանկար ու կից գրել է․

Է՜ն հեռվում, անտառի փեշին մի գյուղ կա, աշխարհից կտրված (անունը չեմ գրելու, չհարցնեք) էդ գյուղ գնացող ճանապարհը վերջին անգամ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 1968 թվականի որոշմամբ է ասֆալտ արվել։ Միշտ մտածել եմ, որ էս գյուղը մեծ պոտենցիալով գյուղ է ու եթե ենթակառուցվածքներ ստեղծվի, հնարավոր է և ամառային պասիվ հանգստի, և ձմեռային ակտիվ հանգստի ընտիր գոտի դառնա։ Էսօր որոշեցի մի անգամ էլ աչքի անցկացնել ու…

Պարզվեց Պապիկյան ը էդ գյուղի ճանապարհի ասֆալտապատումն է նախաձեռնել։ Հնարավոր է համայնքի հետ միասին, կարևոր չի, կարևորը, որ գործ է արվում ու հիմնավոր…

Իհարկե, քաղաքական դաշտի առողջացումը, դատական համակարգի կայացումը ամուր, կայուն պետության համար նոր ասֆալտապատումից հազար անգամ կարևոր են, բայց… եթե հաշվի առնենք, որ էդ պրոցեսները ժամանակ են պահանջում, իսկ ասֆալտը պիտի արվի այստեղ և այսօր, ապա ինչու ոչ… պետք է լավին լավ ասել…

Է՜ն հեռվում, անտառի փեշին մի գյուղ կա, աշխարհից կտրված (անունը չեմ գրելու, չհարցնեք) էդ գյուղ գնացող ճանապարհը վերջին…

Posted by Գարեգին Միսկարյան on Saturday, July 4, 2020