Քննարկվել են հայ-բելառուսական համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վահե Էնֆիաջյանն ապրիլի 22-ին հանդիպեց Հայաստանում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկի հետ:

Ըստ Վահե Էնֆիաջյանի՝ վերջին տարիներին երկկողմ փոխգործակցությանը նպաստող արդյունավետ աշխատանքներ են իրականացվել: ԱԺ փոխնախագահը նշեց, որ մի շարք ոլորտներում առկա է չօգտագործված ներուժ:

Դեսպանը եւս կարեւորեց հայ-բելառուսական հարաբերությունների խորացման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը՝ ընդգծելով հատկապես տնտեսական ոլորտում առկա ներուժի արդյունավետ օգտագործման կարեւորությունը: 

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ կայքից։