Հանրային հեռարձակողի խորհուրդը նոր անդամ ունի

Այսօր՝ մայիսի 30-ին, կայացել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի  թափուր տեղի համալրման մրցութային ժամանակավոր հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էին հանձնաժողովի հինգ անդամները՝  Մարկ Գրիգորյանը (մրցութային հանձնաժողովի նախագահ), Սոնա Հովհաննիսյանը, Անահիտ Աստոյանը, Էմին Թորոսյանը և Նաղաշ Մարտիրոսյանը։

Այս մասին հայտնում են Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից։

Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների թափուր տեղի համար հայտ էին ներկայացրել երեք հոգի՝ 

Անահիտ Ասատրյան, 

Օֆելյա Ասատրյան,

Արփի Ոսկանյան։

Մրցութային հանձնաժողովը հաղթողին որոշելու նպատակով կատարել է քվեարկություն, որի արդյունքում ԳՐՈՂ գրական, մշակութային հիմնադրամի տնօրեն Արփի Ոսկանյանը 5 (հինգ) կողմ ձայնով ճանաչվել է Հանրային հեռարձակողի  խորհրդի անդամի թափուր տեղի  համար հայտարարված մրցույթի հաղթող։

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով սահմանված կարգով հաղթող մասնակցի մասին որոշումը կներկայացվի ՀՀ վարչապետի հաստատմանը: