2022-ին էլ կարդարացնենք հանրային վստահությունն ու կիրականացնենք մեր հանձնառությունները․ ոստիկանապետի ուղերձը

Ոստիկանապես Վահե Ղազարյանի շնորհավորական ուղերձը․

«Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ի սրտե շնորհավորում և լավագույնն եմ մաղթում մեր քաղաքացիներին, գործընկերներին, ծառայակիցներին, մեր սիրելի վետերաններին, բոլորիս ընտանիքներին:

Մեր զոհված զինակիցների հարազատներին մաղթում եմ ուժ ու ընդհատված երազանքների իրականացման կամք:

Անցած տարում ոստիկանությունը լիարժեք կատարեց իր գործառույթները: Միաժամանակ՝ սկսեց գործել պարեկային ծառայությունը, կատարվեցին համապետական և ՏԻՄ ընտրությունների ընթացքում հասարակական կարգի պահպանման ու հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման ուղղությամբ առաջադրված խնդիրները և այլն:

Համոզված եմ, որ 2022 թվականին էլ կարդարացնենք հանրային վստահությունն ու լիարժեք կիրականացնենք մեր հանձնառությունները:

Բոլորին ցանկանում եմ խաղաղության, շենացման, աշխատանքային և անձնական հաջողությունների տարի:
Թող լույս, լիություն ու երջանկություն լինի մեր տներում»: