Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը ցույց է տալիս տարածաշրջանում խաղաղության Բաքվի ձգտումը. Հաջիև

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ երկար տարիների հակամարտությունից հետո Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը վկայում է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման Բաքվի ձգտման մասին։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել ստանձնել պատասխանատվություն Հարավային Կովկասում նոր իրողությունների ձևավորման գործընթացում։