Այս պահին 144 հոգի տեղափոխվել է հիվանդանոց. ԱԻՆ ներկայացրել է տուժածների անունները

Այս պահի դրությամբ, ինչպես հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, հիվանդանոց Հանրապետության հրապարակից ՀՀԿ եզրափակիչ հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած դժբաղտ դեպքից հետո հիվանդանոց տեղափոխվածների թիվը հասել է 144-ի:
Հիշեցնենք, որ հանրահավաքի ժամանակ բռնկվել են հանրահավաքին մասնակցող երիտասարդների ձեռքերին գտնվող փուչիկները՝ մեծ պայթյուն եւ հրդեհ առաջացնելով: Տուժել են տասնյակ մարդիկ:

«Մայիսի 4-ին, ժամը 19.37-ին ահազանգ է ստացվել, որ Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել գազով լիցքավորված փուչիկների պայթյուն. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեպքի մասին տեղյակ են պահվել ոստիկանության և շտապօգնության հերթապահ մասերը»,-տեղեկացնում է ԱԻՆ պաշտոնական հաղորդագրությունը:

Ըստ հաղորդագրության, նախնական տվյալներով ճառագայթային բժշկության և այրվածքաբանության կենտրոն է տեղափոխվել 30,

“Արմենիա” բժշկական կենտրոն ` 20 հոգի

Կլինիկական թիվ 1 հիվանդանոց` 9

Պռոշյան թիվ 3 հիվանդանոց` 20

“Հերացի” թիվ մեկ հիվանդանոց` 20

Նաիրի բժշկական կենտրոն` 20

Մուրացանի բժշկական կենտրոն` 7

Սբ. Աստվածածին ծննդատուն` 2 երեխա:

Նախնական տվյալներով մայրաքաղաքի տարբեր հիվանդանոցներ են տեղափոխվել մոտ 144 մարդ:

Մուրացան բժշկական կենտրոն են տեղափոխվել՝

Հակոբյան Արամ (16տ. 1996թ.)

Սարգիս Հակոբյան, Լուսինե հովասափյան (16տ. 1996թ.)

Քրիստինե Հովասափյան(16տ. 1996թ.)

Գալումյան Մարիամ(18տ. 1994թ.), Արսենյան Ալվինա (4տ. 2008թ.)

Մատինյան Նունե (45տ. 1967թ.)

Սուրբ աստվաժամայր բժշկական կենտրոնում՝ Աբրահամյան Մոնիկա(14տ. 1998թ.), Գայանե Դալումյան(13տ. 1999թ.), Ավետիս Գալողլյան(20տ. 1992թ.)

Պռոշյան հիվանդանոց են տեղափոխվել`

Նիկոլյան Դիանա` բնակության վայրը`Բաղրամյան 26

Խաչատրյան Հայարփի` Անդրանիկի 112

Ապրեսյան Անետա` Նորքի 3-րդ զանգված

Գալստյան Նարինե` Զվարթնոց

Ղազարյան Հարություն`Նորքի 5-րդ զանգված

Ամիրաջյան Վահե`Ադոնցի 25

Սարգսյան Լիլիթ` Արմավիրի մ. Սարդարապատ գյուղ

Պիչաղջյան Աննա`Նորքի 9-րդ զանգված, 5-րդ շենք, բն. 100

Խաչիկյան Լուսինե`գտնվում է շոկային վիճակում:

Երևան քաղաքի հիվանդանոցներում գտնվում է 139 մարդ:

Նախրարությունը տեղեկացնում է, որ «կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»:

© Medialab.am