Մահացել է աշխարհահռչակ ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան

Այսօր 60 տարեկան հասակում մահացել է 1986 թվականի ֆուտբոլի աշխարհի չեմպիոն արգենտինացի Դիեգո Մարադոնան, հաղորդել են արգենտինական լրատվամիջոցները։

Նա հոսպիտալացվել էր դեռևս հոկտեմբերի 30-ին, այնուհետև հայտարարվել էր, որ նա գլխուղեղի վիրահատության է ենթարկվել։ Մարադոնան նոյեմբերի 12-ին էր դուրս գրվել հիվանդանոցից։