Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիաները շարունակվելու են․ Հայտարարություն

Armenian opposition is conducting disobedience actions in Yerevan, blocking the streets, creating chaos, demanding the immediate resignation of the government and Prime Minister Nikol Pashinyan

Հայրենիքի փրկության շարժումը հայտարարություն է տարածել․

«Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարութան հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ պահանջն իրականություն չի դարձել։

Այսօր մայրաքաղաքում եւ մարզերում տեղի ունեցած բողոքի գործողությունների ընթացքում  տեղի են ունեցել բախումներ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ, ինչի հետեւանքով կան նաեւ տուժածներ։ Ակցիայի տասնյակ մասնակիցներ բերման են ենթարկվել ոստիկանության բաժանմունքներ,, ապա ազատ արձակվել։

Նիկոլ Փաշինյանի եւ նրա կառավարութան հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ պահանջն իրականություն չի դարձել»,- ասվում է հայտարարության մեջ։