Ադրբեջանական կողմին կոչ ենք անում ձեռնապահ մնալ սադրիչ հայտարարություններից․ ԱՀ ՊՆ

ԱՀ ՊՆ հայտարարությունը․

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները Շուշիի մերձակա դիրքերից կրակահերթեր են արձակել դեպի օդ իրակականությանը չի համապատասխանում:

   Ադրբեջանական կողմին կոչ ենք անում ձեռնապահ մնալ նման սադրիչ հայտարարություններից և խստորեն հետևել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը:

Այդ մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։