«Հայաստանի ՊՆ-ում ամենաազդեցիկ մարդկանցից շարունակում է մնալ աշխարհի մի շարք երկրների կողմից հետախուզման մեջ գտնվող «Պատրոն Դավոն»»․ Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Հայաստանի Պաշտպանության նախարարությունում ամենաազդեցիկ մարդկանցից շարունակում է մնալ աշխարհի մի շարք երկրների կողմից հետախուզման մեջ գտնվող «Պատրոն Դավոն»: Նրա հետ մեր պաշտպանական գերատեսչության բարձրաստիճան զինվորականների հանցավոր շղթայի շատ կոնկրետ դրվագների անձամբ եմ ականատես եղել:

Ժամը կգա, ամեն ինչ պարզ կլինի: Իմ պահանջը համակարգային պատասխանատվության մասին է, պաշտպանական գերատեսչությունը պետք է պատասխան տա, ԱԳ նախարարությունը, Անվտանգության խորհուրդը, այլ պատասխանատու գերատեսչություններ պիտի պատասխան տան, թե ինչու պետությունը պատրաստ չէր այսպիսի արհավիրքին:

Մեր հազարավոր զինվորներ իրենց կյանքը զոհել են բազմաթիվ պատասխանատու մարմինների հանցավոր անգործության պատճառով, պետությանը դավաճանելու, Հայաստանի պետականությանը դավաճանելու պատճառով»։