Բռնություն «Մեդիալաբի» ֆոտոլրագրողի հանդեպ. Բողոքի ակցիայի մասնակիցները շարժվում են Հայրապետյանի տան ուղղությամբ

Մասնագիտական պարտականությունները կատարելիս խոչընդոտվել է «Մեդիալաբի» լրագրող Կարապետ Սահակյանի աշխատանքը:
«Հարսնաքարում» բողքի ակցիայի մասնակիցների ճանապարհը փակած ոստիկաններն ու կարմիր բերետավորները ոչ միայն փորձել են արգելել Կարապետ Սահակյանին նկարահանումներ անել, այլեւ սեռական բնույթի հայհոյանքներով հարձակվել ու բռնություն են գործել լրագրողի հանդեպ:
Իսկ ֆոտոլրագրողի հարցին ի պատասխան, թե ինչ իրավունքով են նման գործողությունների դիմում, ուժայինները սպառնացել են, թե «Դու հլա քո հալը կտեսնես» ու ասել են, որ նա ինքն է նախահարձակ եղել:

Այս պահին, ինչպես տեղեկացնում են «Մեդիալաբի» լրագրողները,  իրավիճակը շարունակում է ծայրահեղ լարված մնալ, բողոքի ակցիայի բազմաթիվ մասնակիցների արգելել են մոմավառությունը՝ մի քանի շարք ուժայիններիով մարդկանց հրելով, եւ քաշքշելով:

Ինչպես տեղեկացնում են «Մեդիալաբի» լրագրողները, բողոքի ակցիայի մասնակիցները երթով շարժվում են Ռուբեն Հայրապետյանի տան ուղղությամբ:

© Medialab.am