Արման Ավագյանը ևս կիսաեզրափակչում է․ ըմբշամարտի ԵԱ

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հաջող է հանդես գալիս 79 կգ քաշային Արման Ավագյանը։ Արմանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից և 5-1 հաշվով հաղթել բուլղարացի ըմբիշ Միխայիլ Գեորգիևին։

1/4 եզրափակչում Արմանը մրցել է ռումինացի Մաքսիմ Վասիլիոգլոյի հետ և հաղթանակ տարել նույն՝ 5-1 հաշվով։

Կիսաեզրափակչում Արմանը կմրցի հույն ըմբիշ Գեորգիոս Կոգիումցիդիսի հետ։

Ավելի վաղ կիսաեզրափակիչ էր դուրս եկել նաև 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը։ Վազգենը 1/4 եզրափակչում հաղթել էր ադրբեջանցի ըմբիշին։