2010-ին ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ընդունած օրենքով սահմանվել է, որ Շուռնուխից ու Որոտանից արևելք ընկած սահմամագծերը Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանն է․ Փաշինյանը հրապարակել է օրենքը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին օրենքի հավելվածները, որոնցում նկարագրվում է Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան գյուղերի սահմանագծերը։

Վարչապետը մասնավորապես, գրել է․

«Սրանք Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին օրենքի հավելվածներում Սյունիքի մարզի Շուռնուխ եւ Որոտան գյուղերի սահմանագծերի նկարագրություններն են։ Հավելվածները օրենքի անբաժանելի մասն են։ Այս օրենքը ընդունվել է 2010 թվականին։

Դրանով սահմանվել է, որ Շուռնուխից ու Որոտանից արեւելք ընկած սահմամագծերը Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանն է։ Օրենքի ընդունման պահին այդ տարածքները եղել են ԼՂՀ հսկողության տակ։ Այսօր մեր սահմանապահները տեղակայված են նկարագրված սահմաններով։ 2010 թվականին օրենքին կողմ են քվեարկել ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ խմբակցությունները։

Սրանք Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին օրենքի հավելվածներում Սյունիքի մարզի Շուռնուխ եւ Որոտան…

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Monday, December 21, 2020

Այսօր ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն մեզ մեղադրում են իրենց ընդունած օրենքով գծանշված սահմանը որպես սահման ընդունելու մեջ»։