«Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի դիմումը ցուցիչային է»․ Ժիրայր Սեֆիլյան

«Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի դիմումը ցուցիչային է»․ Ժիրայր Սեֆիլյան
«Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի դիմումը ցուցիչային է»․ Ժիրայր Սեֆիլյան

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սէֆիլյանն հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ։

«Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը դիմել են ՀՀ գլխավոր դատախազին՝ միջնորդելով կալանքից ազատել Ռուբերտ Քոչարյանին:

Նրանց դիմումի հիմնավորումն արտաքուստ անմեղ և մարդկային է՝ որպեսզի Արցախի երեք ղեկավարներն էլ ներկա գտնվեն մայիսի 9-ի տոնակատարություններին Ստեփանակերտում և Շուշիում, «ինչը, վստահաբար, համերաշխության և միասնականության ազդակ կդառնա ոչ միայն մեր հասարակության, այլև ամբողջ աշխարհի ու նաև հակառակորդի համար»:

Ակնհայտ է, որ Արցախյան ազատամարտին ոչինչ չտված և, ընդհակառակը՝ իրենց օտարահպատակ վարքով, ինտրիգներով, սև գործերով ու կոռուպցիոն գործունեությամբ միայն խանգարած ու վնասած այս պարոնների համատեղ ներկայությունը չի կարող որևէ նպաստ բերել Հայրենիքին և զսպել հակառակորդին: Եվ այդ մասին իրենք բոլորիցս լավ գիտեն:

Ուստի նրանք միանգամայն այլ շարժառիթներ ունեն:

Նրանց այսպիսի դրսևորումները խիստ ցուցիչային են՝ ներկայացնում են իրենց ռևանշիստական պատրաստվածության մակարդակը և ռևաշն իրանակացնելու պատրաստակամությունը:

Նրանց նպատակն է, մասնավորապես, ավելացնել Կրեմլի և նրա 5-րդ շարասյան ճնշումը ՀՀ իշխանությունների և մեր ժողովրդի վրա, էլ ավելի մոբիլիզացնել 5-րդ շարասյան շարքերը, ցույց տալ, որ իրենք կան և պատրաստ են իրենց արտաքին տերերի հերթական ռևանշիստական հրամանները կատարելուն:

Իսկ այս հետզհետե խորացող վտանգավոր ընթացքի պատճառը Երևանում տապալված ազգադավ ու հանցավոր ռեժիմի Ստեփանակերտյան մասնաճյուղի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի ընդգծված հանդուրժողական և դրական վերաբերմունքն է, ինչի հետևանքով այն վերածվել է ռևանշի ամրոցի և հակահայկական որջի:

Մինչդեռ նրանց նմանները, եթե նույնիսկ ազատության մեջ լինեին, պետք է հայտնվեին իշխանական ու հանրային մերժողականության այնպիսի մթնոլորտում, որ անգամ չկարողանային մտածել այսպիսի քայլերի մասին:

Ազգադավների և ոճրագործների նկատմամբ վերաբերմունքի կտրուկ փոփոխությունն ազգային անվտանգության հրամայական է և պետք է ժամ առաջ տեղի ունենա»: