Թերեք գետի վարարման հետևանքով Լարսի ճանապարհը փակվել է. դեսպանություն

Վրաստանում ՀՀ դեսպանատունը տեղեկացնում է.

Հորդառատ անձրևների և առատ տեղումների հետևանքով հունիսի 26-ին Թերգի/Թերեք գետի վարարումից վնասվել է միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրի (չեզոք գոտի) ճանապարհի մի մասը, որի արդյունքում ժամանակավորապես արգելվում է նշված հատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Վրաստանի պատկան մարմինների հետ և ճանապարհի վերաբացման ժամկետների վերաբերյալ հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ:

Վրաստանի Ճանապարհային դեպարտամենտը իր հերթին տեղեկացրել է, որ ճանապարհին երթևեկության վերականգնումը կտևի 7-10 օր: