Արագիլի ձագերը Սարդարապատից տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի

Արագիլի ձագերը Սարդարապատից տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի
Արագիլի ձագերը Սարդարապատից տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի

Երևանի կենդանաբանական այգին տեղեկացնում է, որ Արմավիրի մարզի Սարդատարապատ գյուղից արագիլները տեղափոխվել են Կենդանաբանական այգի:

Կենդանաբանական այգում ֆեյսբուքյան էջում արվել է հետևյալ գրառումը.

Օրերս Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում արագիլի բույն էր ընկել: Բնում եղել են մայր արագիլն ու երեք ձագերը: Սարդարապատ գյուղի բնակիչներից մեկն ահազանգել է ԱԻՆ։ Ահազանգող բնակչին հայտնել են, որ օգնությունը պետք է ցուցաբերվի մասնագիտացված կառույցի կողմից՝ հավաստելով, որ այդ դեպքում նախարարության աշխատակիցները կանեն հնարավորը՝ օգտակար լինելու համար։

Արդյունքում՝ ահազանգը վերահասցեավորվել է Երևանի կենդանաբանական այգուն, որը պատասխանատվություն է ստանձնել օգնություն ցույց տալ և խնամել արագիլի ձագերին: Մոտ երկու ամսական երեք ձագերը այժմ Երևանի կենդանաբանական այգում են, ունեն առողջ տեսք, չունեն վնասվածքներ և չեն հրաժարվել կերակուրից, ինչն արդեն դրական արդյունք է: Երևանի Կենդանաբանական այգու մասնագետների գնահատականով` արագիլի ձագերը կենդանաբանական այգում կմնան, մինչև կկարողանան ինքնուրույն թռչել: