Ղարաբաղյան հակամարտությունը դժվար, երբեմն՝ անհնար է դարձրել սեփական հողեր մշակելը․ ԿԽՄԿ․ Լուսանկարներ

Այս կադրերը միգուցե հուսահատություն առաջացնեն։ Սա իրականությունն է հայ-ադրբեջանական սահմանին կից շատ գյուղերում։ Ղարաբաղյան հակամարտությունը դժվար, երբեմն՝ անհնար է դարձրել սեփական հողեր մշակելը։

Այս պայմաններում գյուղտեխնիկա օգտագործելն անիմաստ է, և մարդիկ ստիպված են երկար ժամանակով լքել այն։ Պատերազմները չպետք է խոչընդոտեն բնակչության գոյատևման համար անհրաժեշտ տարածքների անվտանգ յուրացմանը։

Այս մասին տեղեկացնում է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի գրասենյակը։