Լուկաշենկոն պատմել է Զելենսկիի հետ ծանր հեռախոսազրույցի մասին

 Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում խորհրդակցության ժամանակ կիսվել է փետրվարի 27-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ ունեցած հեռախոսազրույցի մանրամասները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին  հայտնում է «Բելտա»-ն:

«Ծանր խոսակցություն էր: Նա մեզ ագրեսոր էր համարում: Սակայն ի վերջո մենք պայմանավորվեցինք: Եվ ես նրան ասացի. «Գոմելում ռուսական պատվիրակությունը սպասում է քեզ: Արի: Պատերազմը քեզ մոտ է ընթանում: Դադարեցրու դեմ հանդես գալ, հակառակ դեպքում բոլոր շներին քո դեմ բաց կթողնեն»,- կիսվել է Լուկաշենկոն:

Նա նշել է, որ իրենք երաշխավորել են ապահովել լիարժեք անվտանգությունը: «Ես կապի դուրս եկա Ռուսաստանի նախագահի հետ: Պայմանավորվեցինք ՌԴ պաշտպանության նախարարի հետ, ներգրավված էին մեր զինվորականները: Ապահովեցինք Կիևից Գոմել միջանցք: Այնտեղից ես պետք է նրանց ուղղաթիռներով բերեի: Սակայն նրանք որոշեցինք Լվովից անցնել Լեհաստան: Զանգահարեցին. «Ալեքսանդր Գրիգորևիչ, չեն գա, եթե ՆԱՏՕ-ի ուղղաթիռը, որով թռնում են, թույլ չտաք մտնել Բրեստ: Ստիպված էինք թույլ տալ լեհերին հատել պետական սահմանն ու նրանց հասցնել Բրեստի օդանավակայան, իսկ արդեն այնտեղից մեր ուղղաթիռներով տեղափոխել «հանգստի բազա», որտեղ, ինչպես ասում են, Բելառուսի նախագահի կեցավայրն է»,- պատմել է Լուկաշենկոն՝ ներկայացնելով ռուս-ուկրաինական հանդիպման կազմակերպման մանրամասները: