Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով

Եղանակը Հայաստանում

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Մարտի 7-ի ցերեկը, 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 8-ի ցերեկը առանձին շրջաններում, 9-12-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք։

Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, մարտի 8-12-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 9-ին Լոռիում, Տավուշում և Սյունիքում կնվազի 6-8 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Մարտի 7-ի ցերեկը, 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 8-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև, 9-12-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, մարտի 10-ին հնարավոր է ամպրոպ։