Նուր-Սուլթանում արտակարգ դրություն է հայտարարվել

NUR-SULTAN, KAZAKHSTAN Ц JANUARY 5, 2022: A police officer is seen by the Ak Orda Presidential Palace. Valery Sharifulin/TASS  азахстан. Ќур-—ултан. —отрудник полиции у президентской резиденции “јк-ќрда”. ¬алерий Ўарифулин/“ј——

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը չորեքշաբթի հրամանագիր է ստորագրել հանրապետության մայրաքաղաքում արտակարգ դրություն սահմանելու մասին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը։

«Հասարակական անվտանգության ապահովման, օրինականության և իրավակարգի վերականգնման, քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով քաղաքացիների անվտանգության լուրջ և անմիջական սպառնալիքի կապակցությամբ Նուր-Սուլթան քաղաքի սահմաններում արտակարգ դրություն մտցնել 2022 թվականի հունվարի 5-ի ժամը 16:00-ից մինչև 2022 թվականի հունվարի 19-ը»,- ասված է պետության ղեկավարի հրամանագրում:

Բացի այդ, քաղաքում արտակարգ դրության գործողության ժամանակահատվածում պարետային ժամ է սահմանվում 23:00-ից մինչև 07:00-ն:

«Սահմանել տեղաշարժի ազատության սահմանափակումներ, այդ թվում ՝ տրանսպորտային միջոցների։ Նուր-Սուլթան քաղաքում․ ապահովել ֆիզիկական անձանց անձը հաստատող փաստաթղթերի ստուգում, անձնական զննում, նրանց մոտ գտնվող իրերի, տրանսպորտային միջոցների զննում, սահմանափակել մուտքն ու ելքը Նուր-Սուլթան քաղաք, արգելել խաղաղ հավաքների, դիտարժան, սպորտային և այլ զանգվածային միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը», – նշվում է փաստաթղթում:

Բացի այդ, կարգելվի զենքի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի, հատուկ միջոցների, թունավոր նյութերի վաճառքը: Կսահմանվի դեղամիջոցների, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, ինչպես նաև էթիլային սպիրտի, ալկոհոլային արտադրանքի շրջանառության հատուկ ռեժիմ:

Նշենք, որ Մանգիստաու շրջանի Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները հունվարի 2-ին զանգվածաբար փողոց են դուրս եկել՝ վառելիքի գները նվազեցնելու կոչով։ Ավելի ուշ բողոքի ցույցերը տարածվել են ողջ Ղազախստանով։ Ցուցարարների հետ հանդիպումից հետո իշխանությունները հայտարարել են Մանգիստաու շրջանում հեղուկ գազի գնի նվազեցման մասին, սակայն իրավիճակը չի կայունացել։ Ցուցարարները անկարգություններ են կազմակերպել, իսկ ոստիկանությունը սկսել է լուսաձայնային նռնակներ օգտագործել: Հավելենք նաև, որ Ղազախստանի նախագահը որոշել է արտակարգ դրություն հայտարարել Ալմաթիի շրջանում։

Աղբյուր՝ Factor.am