Ղազախստանում Հայաստանի դեսպանը փոխվեց

Ղազախստանում Հայաստանի դեսպանը փոխվեց
Ղազախստանում Հայաստանի դեսպանը փոխվեց

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Արա Սահակյանին հետ է կանչել Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: 

Մեկ այլ հրամանագրով Արմեն Սարգսյանը Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աստանա) է նշանակել Գագիկ Ղալաչյանին: