Ե՞րբ պետք է միջազգային հանրությունը երևույթները կոչի իրենց անուններով․Զառա Հովհաննիսյան

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հայաստանն այժմ ենթարկվում է հերթական ագրեսիայի, և այստեղ լոյալ դիվանագիտական լեզու գործածելը երեսպաշտության կան բռնության թողտվություն է։

Երբ խոսում ենք հավասար իրավունքների և հնարավորությունների մասին, չպետք է մոռանանք, որ դա վերաբերում է այն հարաբերություններին, որտեղ բռնություն չկա։ Երբ բռնություն կա, պարտադիր կա բռնարարք կատարող և բռնության ենթարկվող։ Այդ երկու անհավասար կողմերի միջև հավասարության նշան դնելով նորմալիզացնում եք բռնությունը և խորացնում անարդարությունը։

Ե՞րբ պետք է միջազգային հանրությունը երևույթները կոչի իրենց անուններով։ Կարծում եմ երբեք, քանի որ առաջնորդվում է ոչ թե արժեքներով, այլ՝ շահերով։

Եվ միայն քողարկվում է հռչակված արժեքների տակ՝ միաժամանակ արժեզրկելով մարդասիրություն, մարդու իրավունք, սոլիդարություն կարևորագույն եզրույթները, որոնց վրա խարսխվում է մարդկոությունը։ Կապիտալիստական֊շահադիտական առանցքը ամենակուլ է, և ցանկանում է բոլորիս դարձնել հումք»։