Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի գործով մի քանի ժամ հարցաքննվել է․ «ՀԺ»

Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի գործով մի քանի ժամ հարցաքննվել է․ «ՀԺ»
Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի գործով մի քանի ժամ հարցաքննվել է․ «ՀԺ»

Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի գործով մի քանի ժամ հարցաքննվել է։ Այս մասին տեղեկացնում է «Հայկական Ժամանակը»՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

«Մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանը փետրվարի 1-ին մի քանի ժամ Հատուկ քննչական ծառայությունում է եղել:Մեզ հաջողվեց ճշտել, որ Սարգսյանը Մարտի 1-ի գործի շրջանակում որպես վկա մոտ 5 ժամ հարցաքննվել է: Նույն այդ տեղեկություններով, նրա հարցաքննությունը կշարունակվի: ՀՔԾ-ից, սակայն, մեր այս տեղեկությունը չմեկնաբանեցին»,-տեղեկացնում է աղբյուրը: