Ադրբեջանը հաղորդում է Քելբաջարի ուղղությամբ զինծառայողի մահվան մասին․ Ազատություն

Պաշտոնական Բաքվի պնդմամբ` հայկական կողմից արձակված կրակոցների հետևանքով մեկ ադրբեջանցի զինծառայող է զոհվել, գրում է «Ազատությունը»։

«Հայաստանի ԶՈՒ կողմից Քելբաջարի շրջանի ուղղությամբ իրականացված գնդակոծության հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին այսօր զոհվել է ադրբեջանական բանակի պայմանագային զինծառայող Այազ Նազարովը», – նշված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։