Վենեսուելան COVID-19-ի դեմ ռուսաստանյան պատվաստանյութը կստանա սեպտեմբերին

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնել Է, որ կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» ռուսաստանյան պատվաստանյութը Վենեսուելա կմատակարարվի սեպտեմբերին՝ կլինիկական փորձարկումներ անցկացնելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Սեպտեմբերին Ռուսաստանից կստացվի առաջին պատվաստանյութը կլինիկական փորձարկումներ անցկացնելու համար»,-հայտարարել Է Մադուրոն հեռուստաելույթի ժամանակ, որը հեռարձակվել Է նրա Twitter-ում: Քաղաքական գործիչը հավելել Է, որ մտադիր Է Ազգային ընտրական հանձնաժողովի ղեկավարության հետ քննարկել Ազգային ասամբլեայի առաջիկա ընտրություններում բոլոր թեկնածուների պատվաստում ստանալու հնարավորությունը՝ նախընտրական արշավը հանգիստ անցկացնելու համար:

Ռուսաստանի առողջապահության նախարարությունն ավելի վաղ գրանցել Էր կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել Է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: Այն ստացել Է «Սպուտնիկ V» անվանումը: Դա լուծույթ Է՝ միջմկանային ներարկման համար:

Պլանավորում են պատվաստել երկու փուլով՝ երեք շաբաթ ընդմիջումով: Այսպիսի սխեման, հայտարարել են առողջապահության նախարարությունում, թույլ Է տալիս իմունիտետ ձեւավորել մինչեւ երկու տարի ժամկետով: ՌՈւՆՀ-ի ղեկավար Կիրիլ Դմիտրիեւը հայտնել Է, որ հիմնադրամն ավելի քան 20 երկրից 1 միլիարդ չափաբաժին գնելու հայտ Է ստացել: Նա նշել Է, որ Ռուսաստանը պատվաստանյութի արտադրության շուրջ պայմանավորվել Է հինգ երկրների հետ, առկա հզորությունները թույլ են տալիս մեկ տարում արտադրել մինչեւ 500 միլիոն չափաբաժին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: