Արևիս գյուղում այրվել է խոտածածկույթ

Հեղինակ MediaLab

Սեպտեմբերի 26-ին, ժամը 15:07-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արևիս գյուղում այրվում է խոտածածկույթ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:00-ին, մարվել՝ 17:20-ին: Այրվել է մոտ 2 հա խոտածածկույթ, և ջերմահարվել՝ մոտ 25 մասրենի:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սիսիանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 6 աշխատակից և 5 զինծառայող:

Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը: