Իսրայելը ռազմական դրություն Է հայտարարել և զորահավաք է սկսել ՀԱՄԱՍ-ի հետ ռազմական բախումների պատճառով

Իսրայելը ռազմական դրություն Է հայտարարել և զորահավաք է սկսել ՀԱՄԱՍ-ի հետ ռազմական բախումների պատճառով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, իշխանությունները կոչ են արել քաղաքացիական բնակչությանը չլքել թաքստոցները։

Իսրայելի պաշտպանության բանակը նաև հայտարարել է, որ պատասխան հարվածներ է հասցնում:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կարգադրել է մոբիլիզացնել ոստիկանական և բանակային պահուստները Հորդանանի Արևմտյան ափին և Թել Ավիվում տեղի ունեցած հարձակումներից հետո: