Սերժ Սարգսյանի ժամանել է Աստրախան

Սերժ Սարգսյանի ժամանել է Աստրախան
Սերժ Սարգսյանի ժամանել է Աստրախան

Նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է ՌԴ Աստրախանի մարզ, որտեղ ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությամբ նախատեսված է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում եռակողմ հանդիպում` Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև:

Ըստ նախագահականի տարածած հաղորդագրության, Սերժ Սարգսյանն այցելել է քաղաքի կենտրոնում գտնվող հայկական հուշարձան և ծաղկեզամբյուղ դրել հուշարձան-խաչքարին, որը տեղադրվել է 1930-ական թվականներին ավերված հայկական եկեղեցու տեղում` ի հիշատակ դեռևս 1706թ. այստեղ կառուցված հայկական եկեղեցու և ի նշանավորումն Աստրախանում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմի հիմնադրման 290-ամյակի:

Աղբյուրի հաղորդմամբ, հուշարձան են այցելել նաեւ Աստրախանի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սեբեոս քահանա Ղալաչյանը, տեղի իշխանությունների և հայ համայնքի ներկայացուցիչներ:

© Medialab.am