Թորոսյանը իրավիճակի շտկման բանալին է համարում հակահամաճարակային կանոնների պահպանումը

Հայաստանում կորոնավիրուսի իրավիճակի շտկման բանալին հակահամաճարակային երեք կանոնները պահելու մեջ է:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  նման կարծիք հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում:

«Կարծես թե, ամեն օր արձանագրվող դեպքերի բացարձակ թվի առումով բավական կայուն վիճակում ենք, այսինքն՝ օրական արձանագրվող դեպքերը, բացառությամբ երեկվա դեպքի, երբ հարաբերականորեն քիչ թեստեր էին արվել, տատանվում է մոտ 500-600-ի շրջանակներում: Այդ իմաստով, կարծում եմ, որ կարող ենք արձանագրել, որ իրավիճակի ավելի բարդացումը դեռ տեղի չի ունեցել: Դա, կարծում եմ, որ մեր վերջին շրջանի հակահամաճարակային միջոցառումների արդյունք է նաև, երբ մեր քաղաքացիները, անսալով իշխանությունների, վարչապետի, ԱՆ-ի կոչին, ավելի ակտիվ սկսեցին կրել դիմակներ, ավելի շատ տեղերում, ավելի շատ իրավիճակներում, ավելի հաճախ սկսեցին լվանալ իրենց ձեռքերը և ավելի շատ իրավիճակներում փորձեցին պահել սոցիալական հեռավորությունը: Եվ միայն դրանում է, և մենք ենք զգում իրավիճակի շտկման բանալին: Նույնիսկ այս կայուն վիճակի, լավ իմաստով, «մեղավորը» մեր կանոնները պահպանելն է»,-ասաց նախարարն ու կոչ արեց պահել կանոնները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։