«Հայանտառ»-ի աշխատակիցների աշխատավարձը հոկտեմբերից կբարձրանա ավելի քան 20 տոկոսով

«Հայանտառ»-ի աշխատակիցների աշխատավարձը հոկտեմբերից կբարձրանա ավելի քան 20 տոկոսով
«Հայանտառ»-ի աշխատակիցների աշխատավարձը հոկտեմբերից կբարձրանա ավելի քան 20 տոկոսով

Կառավարությունը պահուստային ֆոնդից 44 մլն դրամ է հատկացրել Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 99 անտառապետի ու 512 անտառապահի անվանական աշխատավարձերի բարձրացման նպատակով:

Աշխատավարձերը հոկտեմբերի 1-ից կբարձրանան ավելի քան 20 տոկոսով՝ 20 հազարական դրամով: Անտառապետերի միջին աշխատավարձը կազմում է 90, իսկ անտառապահներինը՝ 75 հազար դրամ:

Այս մասին տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից: