Մի քանի օրից Երեւան կժամանեն ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետները. խորհրդի նիստի հետաձգման մասին խոսք չկա․ ՀԺ

Հոկտեմբերի 9-ին Երեւանում սպասվող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքները սկսվել են: Այսօր արդեն Երեւան են ժամանել նիստը նախապատրաստող խմբի անդամները:

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանից հետաքրքրվեցինք, թե կա՞ որեւէ երկիր, որը հրաժարվել է նիստին մասնակցել: ԱԳՆ խոսնակն ասաց, որ ինքը նման տեղեկություն չունի: 

Նիստի հետաձգման մասին առավել եւս խոսք չկա. «Բոլոր աշխատանքները բնականոն հունով ընթանում են»,- հավելեց Նաղդալյանը:

Մանրամասները՝ ՀԺ-ում