Արդեն երթևեկելի է Երևանի Նոր Նորք վարչական շրջանը Նորք-Մարաշին կապող նոր ճանապարհը

Արդեն երթևեկելի է Երևանի Նոր Նորք վարչական շրջանը Նորք-Մարաշին կապող նոր ճանապարհը: Այդ մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

Նշվում է, որ այդ ճանապարհը միմյանց է միացնում Գյուրջյան և Արմենակյան փողոցները:

Նախկինում ճանապարհը գրունտային էր: Ճանապարհահատվածը հիմնանորոգվել է Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով: