Մարդու կյանքը փրկելիս մահացել է ՌԴ ԱԻ նախարարը

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Եվգենի Զինիչևը մահացել է Նորիլսկում ընթացող վարժանքների ժամանակ՝ մարդու կյանքը փրկելիս: Այս մասին հայտնել է նախարարության մամուլի ծառայությունը, գրում է РБК-ն։

«Ցավով հայտնում ենք, որ Արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Եվգենի Զինիչևը զոհվել է ծառայողական պարտականությունները կատարելիս։ Դեպքը տեղի է ունեցել Նորիլսկում, միջգերատեսչական վարժանքներին՝ մարդու կյանք փրկելու ժամանակ», – նշված է հայտարարության մեջ։

Զինիչևը 55 տարեկան էր։