Մենաշնորհային, կոռուպցիոն, արտոնյալ մեխանիզմները ոչնչացրել ենք․ վարչապետը հարկերի վճարման մասին. Տեսանյութ. Factor.am

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2020 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով՝ առաջին խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի մեծությունը կազմել է 246 միլիարդ դրամ։

«2019 թվականի առաջին եռամսյակի համեմատ՝ արձանագրվել է 11,3 տոկոս աճ, իսկ 2018 թվականի նկատմամբ աճը կազմել է 37,4 տոկոս։ Ցանկի հարյուր խոշոր հարկատուների կողմից վճարվել է 151 միլիարդ դրամ հարկ, որը 16 միլիարդ դրամով ավելի է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից, իսկ 2018 թվականի մակարդակը գերազանցում է մոտ 40 միլիարդ դրամով», – ասաց վարչապետը։ Նրա խոսքով՝ այս թվերը շատ խոսուն ցուցանիշներ են։

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում.