«Ստորագրել եմ ԱԱԾ տնօրենին աշխատանքից ազատելու միջնորդագիրը». Նիկոլ Փաշինյան

«Ստորագրել եմ ԱԱԾ տնօրենին աշխատանքից ազատելու միջնորդագիրը». Նիկոլ Փաշինյան
«Ստորագրել եմ ԱԱԾ տնօրենին աշխատանքից ազատելու միջնորդագիրը». Նիկոլ Փաշինյան

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ազգային անվտանգության ծառայության տնօրենին աշխատանքից ազատելու միջնորդագիրը ես ստորագրել եմ, և համապատասխան հրամանագիրը մեկ-երկու օրվա ընթացքում կստորագրվի: Դա տեղի է ունեցել մի քանի քննարկումների արդյունքում ԱԱԾ տնօրենի հետ և փոխադարձ համաձայնությամբ: Պարոն Վանեցյանի հետագա գործունեության մի քանի սցենարներ ենք քննարկել: Այս պահին, կարծում եմ, պարոն Վանեցյանը կկենտրոնանա Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության եզրափակիչ հատված դուրս բերելու խնդրի լուծմա վրա»,- ասաց Փաշինյանը: