Նախարարը գնացել է ոտքով, 30 րոպեից ավելի քայլել է և միանգամից նստել ասուլիսի. Խոսնակը բացատրել է՝ ինչու է նախարարը ասուլիսում մաքրում քրտինքը

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է բժիշկ Հայկ Մանասյանի հայտարարություններին և գրել.

««Հայտնի» բժիշկներից մեկը լուսանկարներ է տարածում, իբր նախարարը ասուլիսից 3 րոպե հետո քրտնում է և դա փորձում է վերագրել դիմակի առկայությանը:

Ի՞նչ է կատարվել իրականում

Նախարարը գնացել է ոտքով, 30 րոպեից ավելի քայլել է և միանգամից նստել ասուլիսի: Տարածած լուսանկարներում պարզ երևում է, որ Արսեն Թորոսյանն առհասարակ դիմակին չի դիպչում:

Հ.Գ

Կեղծիք տարածելով լայքեր հավաքելը որոշ շրջանակների համար դարձել է «հաճելի» զբաղմունք:

https://www.facebook.com/alina.nikoghosyan/posts/2729821753786267