Մեկնարկում են «Մեզ հետ, մեր կողքին» և լավագույն գրախոսականի մրցույթները

Մեկնարկում են  «Մեզ հետ, մեր կողքին»  և լավագույն գրախոսականի մրցույթները
Մեկնարկում են «Մեզ հետ, մեր կողքին» և լավագույն գրախոսականի մրցույթները

Բրիտանական խորհուրդը  և  «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) Հայաստանում հայտարարում են լավագույն գրախոսականի և «Մեզ հետ, մեր կողքին» մրցույթների մեկնարկի մասին։ Մրցույթներն անց են կացվում  Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնի շրջանակում։
 

Լավագույն գրախոսականի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև մարտի 17-ը փառատոնի շրջանակում ներկայացված ֆիլմերի վերաբերյալ գրել գրախոսականներ և ներբեռնել դրանք Բրիտանական խորհրդի կայքում ստեղծված հատուկ էջի միջոցով (http://www.britishcouncil.am/programmes/arts/british-film-festival/review): Գրախոսականները կգնահատեն կինոքննադատների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի անդամները, լավագույն աշխատանքի հեղինակը կարժանանա Apple iPad-ի, ևս երկու մասնակից կարժանան խրախուսական մրցանակների:

«Մեզ հետ, մեր կողքին»  խորագրով ֆոտոմրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լուսանկարել մեր հասարակությունում ներառության գաղափարն արտացոլող լուսանկար և մինչև մարտի 16-ն այն ներբեռնել Բրիտանական խորհրդի կայքում ստեղծված հատուկ էջի միջոցով (http://www.britishcouncil.am/programmes/arts/british-film-festival/photo-competition): Մրցույթի գլխավոր հաղթողը կպարգևատրվի լուսանկարչական ապարատով,  իսկ մրցույթի բոլոր մասնակիցները կստանան հետաքրքրական նվերներ:  «Մեզ հետ, մեր կողքին»  մրցույթի հաղթողին կորոշի ոլորտի մասնագետներից կազմված հատուկ հանձնաժողովը։ Գնահատման ժամանակ հաշվի կառնվեն ինչպես գաղափարի յուրահատկությունը, այնպես էլ լուսանկարի մասնագիտական կատարումը:

«ԱրմենՏել»–ը, որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն, հավատարիմ է մնում իր որդեգրած ռազմավարությանը և շարունակում է իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք մարդկանց կյանքը դարձնում են ավելի լավ։ Մենք աջակցում ենք Բրիտանական ֆիլմերի փառատոնին, քանի որ այն ուղղված է ոչ միայն մշակույթների սերտացմանը, այև հայ հասարակությունում առկա խնդիրների լուծմանը, իսկ փառատոնի շրջանակում կազմակեպված մրցույթները ևս մեկ յուրօրինակ հնարավորություն են մարդկանց ուշադրությունը սևեռելու մեր կողքին ապրող խոցելի խմբերի անդամներին և օգնության ձեռք մեկնել նրանց»,– ասաց  «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրենի առաջին տեղակալ  Մերուժան Միքայելյանը։

Նշենք որ Բրիտանական Ֆիլմերի 12-րդ փառատոնն այս տարի կազմակերպում են Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը և Յունիսեֆը: Փառատոնի գլխավոր հովանավորն է «ԱրմենՏել» ընկերությունը։

Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնի շրջանակում անցկացվող մրցույթների մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով www.britishcouncil.am կայք։