Հայ մարզիկ Սարգիս Ստեփանյանը Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում ընթացող պարաբազկամարտի աշխարհի 28-րդ առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ՝ հինգերորդ անգամ դառնալով աշխարհի չեմպիոն։
Ստեփանյանը հաղթել է մինչև 80 կգ քաշային կարգում՝ նստած մարզիկների դասակարգմամբ։
«Սա իմ հինգերորդ աշխարհի չեմպիոնական տիտղոսն է։ Հինգերորդ հաղթանակ, որը կերտվել է տարիների քրտնաջան աշխատանքի, պայքարի և անսասան կամքի շնորհիվ»,- ֆեյսբուքյան էջում գրել է մարզիկը։
Սարգիս Ստեփանյանն իր հաղթանակը նվիրել է հորը՝ ծննդյան օրվա առթիվ։ Նաև տեսանյութ հրապարակել:



















