Լուգանսկից Ռուսաստան է տարհանվել ավելի քան 13.5 հազար մարդ

Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության իշխանությունները Ռուսաստան են տարհանել ավելի քան 13.5 հազար բնակչի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ԼԺՀ վարչապետ Սերգեյ Կոզլովը:

Նա տեղեկացրել է, որ տարհանման գործում ներգրավված է մեկ երկաթուղային շարժակազմ և 219 ավտոբուս:

Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարները փետրվարի 18-ին հայտարարել էին բնակիչների՝ դեպի Ռուսաստանի Ռոստովի շրջան ժամանակավոր տարհանման մասին: Տարհանվողների առաջին շարքում են կանայք, երեխաներն ու տարեցները: