Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել Է 9 079-ով, դա նվազագույնն Է հոկտեմբերի 1-ից ի վեր: Ախտահարվածների ընդհանուր քանակը հասել Է 4 351 553-ի, մարտի 10-ին լրագրողներին հայտնել են նոր հիվանդության դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հարաբերական արտահայտությամբ նոր դեպքերի աճը, շտաբի տվյալների համաձայն, կազմել Է 0,21 տոկոս: Ներկայումս Ռուսաստանում բուժումն Է շարունակում 315 751 մարդ:
Կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը մեկ օրում Մոսկվայում աճել Է 1 116-ով: Ընդամենը մայրաքաղաքում համավարակի սկզբից ի վեր հայտնաբերել են 993 998 ախտահարված: Աճը, շտաբի տվյալների համաձայն՝ կազմել Է 0,11 տոկոս: Մեկ օր առաջ հայտնաբերվել Էր 1 066 վարակված: Մեկ օրում կորոնավիրուսից մահացել Է 51 մարդ, ընդամենն արձանագրվել Է 15 547 մահացու վախճան: Մեկ օրում ապաքինմամբ դուրս Է գրվել 1 453 հիվանդ, ամբողջ ժամանակ ապաքինվել Է 914 626 մարդ:
Ներկայումս մայրաքաղաքում բուժումն Է շարունակում 63 825 մարդ: Կորոնավիրուսից հետո բուժված ռուսաստանցիների թիվը մեկ օրում աճել Է 13 350-ով՝ մինչեւ 3 945 527: Ապաքինվածաների բաժինը, շտաբի տվյալների համաձայն՝ աճել Է վարակվածների ընդանուր թվի մնչեւ 90,7 տոկոսը: Կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը Ռուսաստանում մեկ օրում աճել Է 466-վ՝ մեկ օր առաջվա 336-ի դիմաց: Ընդամենը վարակից մահացել Է 90 275 հիվանդ: Պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) մնացել Է 2,07 տոկոսի մակարդակում, հետեւում Է շտաբի տվյալներից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: