Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի կալանավորման ժամկետը դատարանի որոշմամբ ևս երկու ամսով երկարաձգվել է։ Այս մասին տեղեկացնում է Factor.am-ը։
Նրա պաշտպանը վերաննքիչ դատարանում այս որոշման դեմ բողոք է ներկայացրել։ Հիշեցնենք, որ Վահագն Վերմիշյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար: