Արարատի մարզում կա կորոնավիրուսով 201 վարակակիր, 600 մեկուսացված. Գարիկ Սարգսյան

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Արարատի մարզում, վերջին տվյալներով, ունենք կորոնավիրուսով 201 վարակակիր, 600 մեկուսացված։ «Արտաշատի» բժշկական կենտրոնում բուժում է ստանում 110 պացիենտ։

📍Մնացե՛ք տանը
📍Սահմանափակե՛ք շփումները
📍Հետևե՛ք անձնական հիգիենային
📍Առո՛ղջ եղեք»: