Եղանակը՝ առաջիկա օրերին

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Իրաքի  շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում օգոստոսի 28-30-ը սպասվում է օդի ջերմաստիճանի աստիճանաբար բարձրացում 3-4 աստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 29-31-ը, սեպտեմբերի 1-ին հանրապետության ցածրադիր գոտիներում, մասնավորապես Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում հասնելով +38․․․+40 աստիճանի։ Նշված օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Ազգաբնակչությանը  կոչ ենք անում  պահպանել հրդեհավտանգության կանոնները։

Հանրապետության տարածքում`

Օգոստոսի 28-ի ցերեկը, 29-31-ը, սեպտեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 28-30-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: 

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 28-ի ցերեկը, 29-31-ը, սեպտեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: