Մշակում ենք սահմանափակումների փաթեթ․ Ավանեսյանը՝ պատվաստումները պարտադիր դարձնելու մասին. տեսանյութ

Հայաստանում մշակվում է սահմանափակումների նոր փաթեթ, որը այժմ շրջանառության փուլում է և օգոստոսի երկրորդ կեսին կներկայացվի հանրությանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, պատասխանելով հարցերին այն մասին, թե կարող են արդյոք պատվաստումները դառնալ պարտադիր, գրում է Factor.am-ը:

«Սա հանրային վտանգ ներկայացնող հիվանդություն է, և մենք տեսնում ենք, թե երկրները, երբ այն դուրս է գալիս կառավարելիության շրջանակից, ինչպիսի կոլապսային իրավիճակում են հայտնվում, ոչ միայն առողջապահական համակարգերը, այլ նաև երկրի թե տնտեսությունը, թե հանրային առողջապահական ամբողջ գործընթացը: Դրսևորելով հանրային պատասխանատվություն, դրսևորելով մեկս մեկին պաշտպանելու և ի վերջո հանրային իմունիտետ ստեղծելու համար ամեն քաղաքացի պետք է ակտիվ կերպով իր ներդրումը ունենա», – ասաց Ավանեսյանը: