Խայտառակություն Աշոտ Եղիազարյանի ատենախոսության առիթով

Խայտառակություն Աշոտ Եղիազարյանի ատենախոսության առիթով
Խայտառակություն Աշոտ Եղիազարյանի ատենախոսության առիթով

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար պարոն Արմեն Աշոտյանին

Հարգելի պարոն Ա. Աշոտյան

Ես ստիպված եմ կրկին անգամ դիմել Ձեզ Աշոտ Եղիազարյանի դոկտորական ատենախոսության առիթով: Ատենախոսությունը 2014թ. հոկտեմբերին հաջողությամբ պաշտպանվել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Մասնագիտական խորհրդում (8 ձայնով 11 մասնակիցներից), բայց առ այսօր Բարձրագույն որակավորման հանձնաժողովը նրան չի տվել վկայականը պահանջելով կրկնական պաշտպանություն: Մի շարք տնտեսագետ գիտնականների գնահատմամբ ատենախոսությունը հաջողությամբ պաշտպանվել է, ինչը կասկած չի հարուցում:

Ատենախոսությունը պարունակում է Հայաստանի և Եվրամիության ինտեգրման գաղափարներ և հանդես է գալիս Հայաստանը Եվրասիական Միության անդամակցության դեմ, ինչն արդեն Հայաստանում հանգեցրել է տնտեսական և սոցիալական թշվառության:

Անկասկած, Ա. Եղիազարյանը լիովին արժանի է տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանի շնորհմանը և այդպիսի կարծիք ունեն բազմաթիվ տնտեսագետ գիտնականներ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն այս գործով արդեն ընդունել է որոշում և առաջարկել է ՀՀ կրթության և գիտության նախարարությանն ընդունել վարչական ակտ Ա. Եղիազարյանի օգտին:

Դրա հետ միասին, ԲՈՀ-ի նախագահն անհրաժեշտ չի համարում վկայական տրամադրել Ա. Եղիազարյանին: Ընդ որում ոչ մի համապատասխան բացատրություն գոյություն չունի: Գոյություն ունեն կասկածներ, որ ԲՈՀ-ում ատենախոսության քննարկման ժամանակ չի եղել անկախ փորձագետ, իսկ թղթի կտորը, որի վրա հիմնվում է ԲՈՀ-ի նախագահ Լիլիթ Արզումանյանը, իրենից ներկայացնում է բացարձակապես կանխակալ տեքստ, կազմված Սլավոնական համալսարանի մասնագիտական խորհրդի անդամներից մեկի կողմից և ծառայողական դրդապատճառներով Ա. Եղիազարյանի ատենախոսության հաջող պաշտպանությամբ չշահագռգռված անձանց համապատասխան շահագրգռվածության պայմաններում:

Դա այն է, ինչը վերաբերում է տեղի ունեցածին ըստ էության: Բայց գոյություն ունեն նաև այլ հանգամանքներ, որոնց հետևանքով ԲՈՀ-ը իրավունք չուներ որևէ որոշում ընդուներ և չի ընդունել այդպիսին առ այսօր: Ընդ որում Դուք չեք ձեռնարկել ոչ մի կոնկրետ բան այս հիմնախնդրի քննարկման համար և, ըստ էության, խուսափում եք քննարկումից, առավել ևս, որ ԲՈՀ-ի նկատմամբ կան նաև այլ մեղադրանքներ:

Միանգամայն ակնհայտ է, որ ԲՈՀ-ի նախագահը իրեն պահում է անվայել կերպով, նկատի ունենալով նրա անթույլատրելի վարքագիծը ծառայողական գործունեության ժամանակ, երբ իրեն թույլ է տալիս ընդունել տարբեր նվերներ: Բացի այդ, նա հայտարարում է, որ օգտվում է լրագրող Զորի Բալայանի աջակցությունից, ինչը մնում է բացարձակապես անհասկանալի:

Հասարակական գործչի աջակցությունը հնարավոր է, բայց ոչ չինովնիկի ծառայողական պարտականությունների կամ գիտական գործունեության հարցում: Ընդ որում չկա որևէ բացատրություն, թե ինչպես է այդ աջակցությունը կապված ատենախոսության պաշտպանության հետ: Հնարավոր է, որ ԲՈՀ-ի նախագահը հիմնվում է նաև այլ ազդեցություն ունեցող անձանց աջակցության վրա:

Առաջանում է իրավիճակ, երբ Հայաստանում կասկածի տակ է դրվում գիտական աշխատանքը և ընդհանրապես հայկական գիտության գոյությունը որպես այդպիսին: Պարոն Ա. Աշոտյան, այս պատմությունը Ձեզ լավ հայտնի է, և չնայած դրան, Դուք չեք շտապում ձեռնարկել որևէ միջոց այս ճչացող իրավական  ամենաթողությունը հաղթահարելու ճանապարհների պարզաբանման համար:

Փաստացի ԲՈՀ-ի նախագահը հրաժարվում է ենթարկվել օրինականությանը և շարունակում է սաբոտաժի ենթարկել գիտական ատենախոսության պաշտպանությունը ճանաչելու նորմալ գործընթացը:

Ես կարծում եմ, որ եկել է ժամանակը որպեսզի Դուք անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեք: Խոսքը գնում է մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին և դա վաղ թե ուշ կքննարկվի Եվրոպական դատարանում: Այս գործի շուրջ խայտառակությունը թեժանում է, և ես ստիպված կլինեմ հրապարակել Ձեզ ուղղված այս դիմումը:

Իգոր Մուրադյան

Աղբյուրը` www.lragir.am