ՀՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրի. Էդուարդ Շարմազանով

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վարչապետի  թեկնածու չի առաջադրելու: 

Այս մասին ՀՀԿ նիստից հետո հայտարարեց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ 

«Մենք չենք առաջադրի թեկնածու։ Ում կքվեարկենք՝ կապված է թե ովքեր են առաջադրված և ինչ ծրագրով հանդես կգան», ֊ լրագրողներին ասած Էդուարդ Շարմազանովը։

Նա նշեց, որ քաղաքական փոխված իրավիճակում իրենք առաջնորդվել են բացառապես պետական շահով։ 

Տեղեկացնենք, որ մայիսի մեկին Խորհադարանը հատուկ նիստում նոր վարչապետ կընտրի։