ԻՔՄ հաղորդագրությունը ապրիլի 26-ին ընդդիմության քայլերթի մասնակիցների քանակի վերաբերյալ

Իրազեկ քաղաքացիների միավորումը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև։

«Վերջին օրերին ընդդիմադիր ուժերի «Դիմադրություն» շարժումը բազմաթիվ ակցիաներ է իրականացնում Երևանում և մարզերում:

Այսօր՝ ապրիլի 16-ին, Երևանի Սասունցի Դավիթ կայարանից ժամը 18:30-ին մեկնարկել է «Դիմադրություն» շարժման իրազեկող երթը, որի մասին հաղորդվել էր նախապես, իսկ երթին մասնակցում էին շարժման որոշ առաջնորդներ:

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման միջոցով իրականացրել է երթի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 19:03-ի դրությամբ կայարանից Տիգրան Մեծի պողոտա հատվածում, որտեղով անցնում էր երթը, գտնվել է շուրջ 1200 մարդ։

https://youtube.com/watch?v=hlzkDwa2GfM%3Ffeature%3Doembed%26wmode%3Dopaque

Հարկ է նաև նշել, որ երթի որոշ մասնակիցներ, հավանաբար, լուսանկարում գտնվում են ծառերի տակ

Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։

Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից»,- նշված է հաղորդագրության մեջ։